ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արցախում ստացվել են թեստավորված 23 քաղաքացու փորձանմուշի արդյունքները

Արցախում ստացվել են թեստավորված 23 քաղաքացու փորձանմուշի արդյունքները

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված 23 քաղաքացու փորձանմուշի արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի վարակը նրանց մոտ չի հաստատվել, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից 6-ն արդեն ապաքինվել են:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին:

 

  • Կիսվել: