շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում շրջափակման մեջ ծնվել է 318 երեխա

Արցախում շրջափակման մեջ ծնվել է 318 երեխա

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է օրվա վիճակագրական պատկերն Արցախում:

Այսպես՝ 9 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 318 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 770 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 144 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։

Ավելի քան 32,400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

  • Կիսվել: