երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախում շինարարության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 7 տոկոսով

Արցախում շինարարության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 7 տոկոսով

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում իրականացվել է 46,5 միլիարդ դրամի շինարարական աշխատանք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,1 տոկոսով:

Այս մասին ասել է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ հավելելով, որ շինարարության ոլորտում հետպատերազմյան ժամանակաշրջանում այս ցուցանիշը շարունակաբար աճել է:

«Ունեցել ենք 46,5 միլիարդ դրամի շինարարական աշխատանքների ծավալ: Ըստ ֆինանսավորման աղբյուրների՝ ամենամեծ մասնաբաժինը կազմում է պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարությունը՝ 51,3 տոկոս, մարդասիրական օգնության միջոցներով՝ 24,4 տոկոսը, իսկ 20,3 տոկոսը՝ կազմակերպությունների»,-մանրամասնեց Մ. Մինասյանը՝ հավելելով, որ ըստ տնտեսական գործունեության տեսակների, շինարարության ծավալում մեծ է բնակարանաշինության կշիռը՝ մոտ 45 տոկոս, փոխադրումների և պահեստային տնտեսության մասնաբաժինը կազմում է շուրջ 21 տոկոս, իսկ հանքագործության ոլորտինը՝ 15,5 տոկոս:

  • Կիսվել: