ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում նորարար կրթական զանգացման կենտրոն կգործի

Արցախում նորարար կրթական զանգացման կենտրոն կգործի

«Օգնության ձեռք՝ Արցախ» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Քրիստինե Ջալալյանի նախաձեռնությամբ Արցախում կգործի "Սկիզբ" նորարար կրթական զարգացման կենտրոնը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ք. Ջալալյանն ասաց, որ սոցիալական բիզնես գաղափարը առաջացել է «Օգնության ձեռք՝ Արցախ» հասարակական կազմակերպության գործունեության շրջանակներում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Հերթական օգնությունն էինք տարել Թաղավարդ գյուղում գտնվող անապահով ընտանիքի: Անչափահաս երեխաներ էին, որոնք ապրում էին իրենց տատիկի ու պապիկի հետ, առանց ծնողների:

Եվ մինչ մենք բաժանում էինք այն, նկատեցի որ երեխաներից մեկը գրենական պիտույքները վերցրել և նստել է սեղանի մոտ: Մոտեցա։ Եվ հիացած էի, թե ինչ գեղեցիկ էր նկարում այդ աղջիկը:

Նա ասաց, որ ցանկանում է հայտնի նկարչուհի դառնալ: Նա հնարավորություն չուներ զարգացնելու Աստծո կողմից տրված տաղանդը:

Այդպես էլ առաջացավ գաղափար՝ բացելու կրթական զարգացման կենտրոն, որը կլուծի նմանատիպ խորքային խնդիրներ:

Եվ որովհետև մեր կենտրոնը նոր սկիզբ է լինելու երեխաների ապագայի նախանշման գործում, որոշեցինք այն կոչել "Սկրզբ"», - նշեց Ք. Ջալալյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց խնդիրն է նպաստել շահառուների կյանքի և կրթության որակի բարելավմանը: «Ստեղծում ենք հարթակ, որը հնարավորություն կտա շահառուներին, բացի եկամուտ ստանալուց, նաև ժամանակը, գիտելիքներն ու եռանդը էֆեկտիվ օգտագործել:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր աշխատանքից դրական ազդեցություն են ստանալու սոցիալապես անապահով, խոցելի խմբերի ընտանիքների երեխաները, որոնք ցանկանում են զարգացնել իրենց հմտություններն ու գիտելիքները: Ապահովելով աշխատանքով տարեց մանկավարժներին և կենտրոնացնելով նրանց գիտելիքներն ու հմտությունները՝ ստեղծելու ենք նոր, զարգացած, ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող սերունդ: Մեր այս ծրագրի շահառուներն են (տարվա կտրվածքով) 50-55 տարեկան, պատերազմի հետևանքով անգործ, անօթևան մնացած 5 մանկավարժներ, Արցախյան պատերազմի հետևանքով զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներից, ինչպես նաև անապահով ընտանիքներից 7-15 տարեկան երեխաներ:

Բնութագրությունը հասանալի չէ

Առաջարկում ենք խմբակներ հետևյալ առարկաներից՝ մայրենի, մաթեմատիկա, ռուսաց լեզու, անգլերեն լեզու, տեղեկատվական տեխնոլոգիաներ, նկարչություն, ազգային երգ ու պար»,֊ մանրամասնեց Ք. Ջալալյանը:

  • Կիսվել: