երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել․ մեկուսացված է 89 մարդ

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել․ մեկուսացված է 89 մարդ

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր հանրապետությունում չեն հայտաբերվել: Հաստատված դեպքերի քանակը 129 է։

Մեկուսացված է 89, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի:

Պացենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության:

  • Կիսվել: