շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրերում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը  46 է, ապաքինվել է 26 մարդ, մեկուսացման մեջ է 100 քաղաքացի։ Մինչ օրս կատարվել է 926 թեստավորում։ Մահվան դեպքեր չեն արձանագրվել։

 

  • Կիսվել: