երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել

Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ:

Ինչպես տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից, առողջացել է 5 քաղաքացի:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 254 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 5 ընդհանուր մեկուսացված է 25 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 96 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7909 փորձանմուշի հետազոտություն:

  • Կիսվել: