շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախում կայուն-լարվածությունը պահպանվում է․ ՊԲ

Արցախում կայուն-լարվածությունը պահպանվում է․ ՊԲ

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել: Կայուն-լարվածությունը  պահպանվում է:

«Ինչպես հաղորդել էինք, Հանրապետության ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ, քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար», - հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից դիրքային եւ մարդկային կորուստներ չկան, սակայն հայկական կողմն ունի մեկ վիրավոր՝ ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: