հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախում կառավարության նիստը վարել է նախագահ Բակո Սահակյանը

Արցախում կառավարության նիստը վարել է նախագահ Բակո Սահակյանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:

Նիստի օրակարգում ընդգրկված էր 15 հարց, այդ թվում՝ Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Օրակարգային հարցերի քննարկման ընթացքում Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ առկա խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:
Գործադիր մարմինը հավանություն է տվել 2020թ. պետական բյուջեի նախագծին, եւ այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

  • Կիսվել: