ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արցախում հերքում են Մարտակերտում ճանապարհ փակելու վերաբերյալ տարածված լուրերը

Արցախում հերքում են Մարտակերտում ճանապարհ փակելու վերաբերյալ տարածված լուրերը

 Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը հերքում է Մարտակերտում ճանապարհ փակելու վերաբերյալ տարածված լուրերը:

«Մարտակերտում ճանապարհ փակելու վերաբերյալ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մարտակերտի շրջանում կյանքն ընթանում է բնականոն հունով, և խուճապի մատնվելու, անհանգստանալու կարիք չկա»,- InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Ավանեսյանը:

Նա կոչ է անում լրատվամիջոցներին և քաղաքացիներին` զերծ մնալ Մարտակերտի շրջանի վերաբերյալ կեղծ կամ չճշտված լուրեր տարածելուց:

  • Կիսվել: