երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շուշի քաղաքում: Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել, կոնտակտավոր մի խումբ քաղաքացիներ արդեն մեկուսացվել են: Կորոնավիրուսով հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Այսպիսով, հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 1 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 58, փաստացի հիվանդությունը հաղթահարում է 18 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Հուրախություն բոլորիս, առողջացել է 14 քաղաքացի:
Ընդհանուր թեստավորումների քանակը 1961 է:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: