երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախում հափշտակել են ԱԱԾ-ին պատկանող 6 տարբեր մակնիշների ավտոմեքենա

Արցախում հափշտակել են ԱԱԾ-ին պատկանող 6 տարբեր մակնիշների ավտոմեքենա

ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք օգտվելով Արցախի Հանրապետության ոչ բարվոք իրավիճակից հափշտակել են Արցախի Հանրապետության Ազգային անվտանգությանը պատկանող մի քանի տրանսպորտային միջոցներ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հափշտակված ավտոմեքենաներն են 2 հատ Hyundai County, Mercedes Sprinter, Ford Transit, Nissan Navara, Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենաները:

Բոլոր ավտոմեքենաների վրա եղել են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության համարանիշներ և հափշտակելով ավտոմեքենաները պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: 

  • Կիսվել: