երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախում գազամատակարարման բացակայության պատճառով օգտագործվող մետաղական գազի բալոնները հրդեհավտանգության տեսանկյունից վտանգավոր են. ԱԻՊԾ

Արցախում գազամատակարարման բացակայության պատճառով օգտագործվող մետաղական գազի բալոնները հրդեհավտանգության տեսանկյունից վտանգավոր են. ԱԻՊԾ

Արցախում բնական գազի մատակարարման բացակայության պատճառով կենցաղում քաղաքացիներն օգտագործում են մետաղական գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսանկյունից բավականին վտանգավոր են: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: 
 
Միայն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է հրդեհի 2 դեպք, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է կամ դրանց անսարքությունը: Բարեբախտաբար, 2 դեպքում էլ լուրջ վնասներ չեն արձանագրվել:
 
«Անհրաժեշտ է պահպանել գազի բալոնների օգտագործման համար սահմանված նորմերն ու պահանջները՝ նախքան դրանց օգտագործումը համապատասխան մասնագետների օգնությամբ ստուգել դրանց սարքինությունը:
 
ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով՝ խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: