շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում բուժանձնակազմը տոնի է վերածել կորոնավիրուսով հիվանդ փոքրիկների ծննդյան օրը

Արցախում բուժանձնակազմը տոնի է վերածել կորոնավիրուսով հիվանդ փոքրիկների ծննդյան օրը

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ նշել են կորոնավիրուսով վարակված երեխաների ծննդյան օրը:

«Կորոնավիրուսի հաղթահարումը ուժ և համբերություն է պահանջում, հաճախ պարտադրում այնքան սպասված իրադարձությունն անսովոր պայմաններում անցկացնել: Բայց, կարևորը բարձր տրամադրությունն ու շուրջբոլորը հոգատար մարդկանց առկայություն է, և տոնը, իսկապես, ստացված է:

Ծննդյան տոնի առթիվ այսօր ամենաջերմ շնորհավորանքների հասցեատերերը Շահումյանի շրջանում ապրող զույգ երեխաներն էին, ովքեր, որպես վարակակիրներ, գտնվում են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում:

Անձնակազմը հոգացել է փուչիկների, նվերների, տոնական տորթի և, իհարկե, տոնական երգի մասին: Միանում ենք շնորհավորանքներին, մաղթում առողջություն, անհոգ և խաղաղ մանկություն»,- ասված է գրառման մեջ, որին կից նաև տեսանյութ է հրապարակվել:

 

  • Կիսվել: