ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախում այսօր նշվում է սոցիալական համակարգի աշխատողի օրը

Արցախում այսօր նշվում է սոցիալական համակարգի աշխատողի օրը

Այսօր՝ հունիսի 10-ին, Արցախում նշում են սոցիալական համակարգի աշխատողի մասնագիտական օրը: Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը 25 տարվա պատմություն ունի, իսկ սոցիալական աշխատանքը՝ 91:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակիցներն օրվա առթիվ այցելել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար, աղոթք հնչեցրել՝ ի հիշատակ Արցախյան բոլոր պատերազմների նահատակների, ապա հարգանքի տուրք մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում և զինվորական պանթեոնում: Այնուհետև գերատեսչության աշխատակիցները հուշահամալիրի տարածքի մաքրման աշխատանքներ են իրականացրել:

 

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի խոսքով՝ այս տարի որոշել են նման յուրահատուկ ձևով նշել մասնագիտական օրը:

«Արդեն 91 տարի սոցիալական ոլորտի աշխատողը կանգնած է սոցիալապես անապահով և, առհասարակ, մեր քաղաքացիների կողքին՝ ապրումակցելով ուղղորդելով , օգնելով նրանց՝ հաղթահարել բոլոր խոչընդոտները: 44-օրյա պատերազմից հետո արցախցին սոցիալապես ծանր վիճակում է հայտնվել, իսկ այս ակցիայի խորհուրդը կայանում է նրանում, որ սոցիալական ոլորտի աշխատողն անմասն չէ նաև հանրային կյանքից: Մենք հնարավորությունների շրջանակներում ամեն ինչ պետք է անենք, որ մեր հայրենիքը կայանա»,- նշել է Ա. Պետրոսյանը:

Նախարարության աշխատակիցները, մասնագիտական օրվա առթիվ կազմակերպված ակցիայի շրջանակներում, մաքրման աշխատանքները կշարունակեն «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի շրջակայքում:

Նախարարության աշխատակիցները, մասնագիտական օրվա առթիվ կազմակերպված ակցիայի շրջանակներում, մաքրման աշխատանքները կշարունակեն «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի շրջակայքում:

 

  • Կիսվել: