երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արցախում արդեն նկատվում է պարենի դեֆիցիտ (տեսանյութ)

Արցախում արդեն նկատվում է պարենի դեֆիցիտ (տեսանյութ)

Արցախում դեղատներից ոչ պակաս մատակարարումների դադարեցումը զգում են միրգ-բանջարեղենի վաճառակետերը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը՝ հավելելով, որ գներում էական տեղաշարժ չի նկատվել, սակայն գնորդներից ահազանգեր են ստացվում:

Նշենք, որ ավելի վաղ Արցախի Հանրային ՀԸ-ն հայտնել էր, որ պաշարման հերթական օրը Արցախի հանրապետությունում գործող մի շարք դեղատներ արդեն տեսականու հարցում լուրջ խնդիրներ ունեն: Որոշ դեղեր ընդհանրապես չկան: Փոխարենը վստահեցնում են՝ գներում փոփոխություն չի կատարվել: Վերահսկող հանձնաժողովը նաեւ հակառակը փաստող դեպքեր է հայտնաբերել:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: