երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Հակոբյան

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Հակոբյան

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը:

«Ադրբեջանը Արցախում առաջին հային նշանակել է Ստեփանակերտի պարետ՝ մունիցիպալ իշխանության ժամանակավոր պաշտոնակատար: Մենք չենք ցանկանում նշել նշանակված անձի անուն-ազգանունը, քանի որ սա շատ զգայուն թեմա է և կարող է վնաս տալ այլ մարդկանց:

Նշանակված անձը միջին կարգի պաշտոնյա է եղել Արցախի Կրթության նախարարությունում, Շուշիի շրջանի վարչակազմում, բարեկամական սերտ կապեր ունի Արցախի Ազգային ժողովում թունդ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներից մեկի հետ և Արցախի նախկին նախագահներից մեկի հետ ունի քավոր-սանիկական կապեր:

Առայժմ այսքանը»,- գրել է նա:

  • Կիսվել: