կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով. ԱՀ ՄԻՊ (տեսանյութ)

Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով. ԱՀ ՄԻՊ (տեսանյութ)

Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

՛՛Նվիրյալ մարդկանց մի փոքրիկ թիմ հարյուրավոր ահազանգերի հետևից գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար:

Հ.Գ. Եթե Արցախում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին դեռևս ունեք հստակ տեղեկություն, պետք է դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտե, կամ էլ տրամադրել տեղեկությունները մեզ ԿԽՄԿ փոխանցելու համար՛՛,-նշել է նա::

  • Կիսվել: