կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախից ծանր հիվանդը շտապօգնության մեքենայով ճանապարհվել է Երևան. տեսանյութ

Արցախից ծանր հիվանդը շտապօգնության մեքենայով ճանապարհվել է Երևան. տեսանյութ

Քիչ առաջ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը, շտապօգնության մեքենայով, ճանապարհվել է Երևան։ Հիվանդը, բուժհաստատության տնօրենի խոսքով, սրտի հրատապ վիրահատության կարիք ունի։

Ադրբեջանական լրատվամիջոցների հեռարձակած կադրերում երևում է, թե ինչպես է Արցախի շտապօգնության մեքենան, Կարմիր խաչի ուղեկցությամբ, անցնում Լաչինի միջանցքով, որ փակ է արդեն 8 օր։

 Երևանից Գորիս մեկնած շտապօգնության մեքենան սպասում է Գորիսում՝ հիվանդին այնտեղից Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն տեղափոխելու համար։

  • Կիսվել: