կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախից բռնի տեղահանված յուրաքանաչյուր անձի հատկացնել 5 մլն դրամ․ բաց նամակը՝ կառավարությանը

Արցախից բռնի տեղահանված յուրաքանաչյուր անձի հատկացնել 5 մլն դրամ․ բաց նամակը՝ կառավարությանը

«Վերջին օրերին արցախյան 32 կազմակերպությունների կողմից  ձևավորվել է Արցախի ժողովրդի կարիքների համար նախաձեռնությունը, որը միտված է առաջնահերթորեն զբաղվել  Արցախի ժողովրդի բնակարանային կարիքները բավարարման հարցերով՝ հաշվի առնելով այս ուղղությամբ կառավարության նախաձեռնած ծրագիրը»,-«Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված ասուլիսում հայտարարեց «Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանություն» ՀԿ  նախագահ Արտակ Բեգլարյանը

Ասուլիսը ընթացավ «ՀՀ կառավարության Արցախի ժողովրդի կարիքների բնակարանային կարիքների բավարարման ծրագիր. մտահոգություններ և առաջարկներ» խորագրի ներքո։

Նա հայտնեց, որ այս պահին կազմակերպությունը բաց նամակ-հայտարարություն է պատրաստել՝ ուղղված ՀՀ կառավարությանը և մեկնարկում են ստորագրահավաք, որի արդյունքների մասին կհրապարակայնացնեն։

Բեգլարյանը հայտնեց, որ յուրաքնչյուր արցախցի և կազմակերպություն կարող են միանալ այդ հայատարությանը։

«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորածների հարազատների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ասրյանն ընթերցեց հայտարարության տեքստը, որում ասվում է.

«ՀՀ կառավարությանը՝ ի դեմս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի,

Ուսումնասիրելով ՀՀ կառավարությունում քննարկվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովման ծրագրի հիմնական սկզբունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները, հաշվի առնելով, որ ՀՀ-ում տարբեր ներպետական ակտերով և պաշտոնական հայտարարություններով տասնամյակներ շարունակ քաղաքական իրավական անվտանգային ու սոցիալ-տնտեսական պատասխանատվություն է ստանձնել Արցախի ժողովրդի հանդեպ, իսկ մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով ճանաչվել է ՀՀ-ի արդյունավետ վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, գնահատելով հայ ժողովրդի և ՀՀ կառավարության կողմից ցուցաբերած մարդասիրական աջակցությունն առ այսօր՝ չնայած բազմաթիվ խնդիրների և կարիքների շարունակական առկայության, հիմք ընդունելով, որ ՀՀ-ն օերնսդրությամբ սահմանված կարգով Հայաստանը պարտավորվում է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց ապահովել կացարանով՝ մինչև հարցի վերջնական կարգավորումը, արտացոլելով Արցախի ողջ ժողովրդի տրամադրությունները և մտահոգությունները՝

արցախյան ներքոստորագրյալ կազմակերպություններս, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված բնակիչներս ու մեր համախոհները ձեզ ենք ներկայացնում հետևյալ առաջարկները.

-Ծրագիրը հնարավորինս իրականացնել արցախյան համայնքները պահպանման սկզբունքով,

-Ծրագրի իրականացման ժամկետը սահմանել երկու տարի՝ ակտիվ կերպով ներգրավելով միջազգային և սփյուռքյան ֆինանսական ռեսուրսներ,

-Բնակելի անշարժ գույք ձեռք բերելու համար յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի հատկացնել բազային 5 մլն ՀՀ դրամ, որը համապատասխանում  է մարզային բնակավայրերի երկրոդային շուկայի միջին գներին,

-Նշված գումարը հատկացնել բոլորին անվերադարձելիության սկզբունքով ՝ հաշվի առնելով Արցախի բնակչության ծանր սոցիալական վիճակը և զբաղվածության խիստ սահմանափակ բնույթը,

-Արդյունավետ միջոցներ ձեռնարկել բնակարանային շուկայի գների հետագա աճի կանխման ուղղությամբ՝ այդ թվում աջակցելով նոր բնակֆոնդի էժան և արագ կառուցման ծրագրերին,

-Հրաժարվել ծրագրի շահառուների համար ներկայացվող ՀՀ քաղաքացիության պահանջից, որը հակասում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային մարդասիրական սկզբունքներին,

-Առանց կրճատումենրի շարունակել բնակվարձերի և կոմունալ ծախսերի աջակցության 40+10 հազար դրամի ծրագիրը՝ մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը։

-Փոքրակազմ՝ մինչև 3 անդամ ունեցող ընտանիքների համար ծրագրում նախատեսել առանձնահատուկ մոտեցում,

-Յուրաքանչյուր ընտանիքի, ըստ  անդամների քանակի, հատկացնել ողջամիտ չափի ֆինանսական աջակցություն՝ գույք ձեռք բերելու նպատակով։

-Ծրագրով սահմանել առաջնահերթություններ և լարցուցիչ արտոնություններ  զոհվածենրի և առաջին խմբի հաշմանդամների ընտանիքնների համար,

-Ծրագում նախատեսել նաև համակարգային լուծումներ արցախից բռնի տեղահանված անձանց և հյուրընկալ բնակավայրերի բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար»։

Ասրյանը հայտնեց, որ հայտարարությամբ առաջարկում են նախատեսվող ծարագիրը դնել լայն քննարկման։

  • Կիսվել: