շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախից նախօրեին թեստավորման ուղարկված 88 փորձանմուշից 34-ի պատասխանը ստացվել է. բոլորի արդյունքը բացասական է

Արցախից նախօրեին թեստավորման ուղարկված 88 փորձանմուշից 34-ի պատասխանը ստացվել է. բոլորի արդյունքը բացասական է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին ՀՀ թեստավորման ուղարկված 88 փորձանմուշից ստացվել է 34-ի պատասխանը՝ բացասական արդյունքով: Մյուս 54 փորձանմուշի հետազոտության պատասխանների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 29 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին Հանրապետական բժշկական կենտրոնում է գտնվում 21 քաղաքացի, 8-ն արդեն ապաքինվել են: Ընդհանուր առմամբ, կատարվել է 669 թեստավորում:

  • Կիսվել: