երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախից հերքում են Սարգիս Գալստյանի՝ Ադրբեջանի կողմից պարետ նշանակվելու մասին լուրերը

Արցախից հերքում են Սարգիս Գալստյանի՝ Ադրբեջանի կողմից պարետ նշանակվելու մասին լուրերը

Արցախցի Բելլա Լալայանը հերքում է Սարգիս Գալստյանի՝ Ադրբեջանի կողմից պարետ նշանակվելու մասին լուրերը։ Ըստ նրա այդ մասին իրեն ասել է անձամբ Սարգիս Գալստյանը։

«Ստեփանակերտում պարետ նշանակվելու մասին լուրը նույն մարդու կողմից հերքվում է, փոխանցել է ինձ, որ նման բան չկա։ Ըստ իր խոսքի՝ Ստեփանակերտը կլքի Արցախը լուծարած նախագահ կոչվածի հետ միասին»,- գրել է նա։

Նշենք, որ ըստ համացանցում տարածված լուրերի Սարգիս Գալստյանը,  ով Արցախի Ազգային ժողովի Արդարություն խմբակցության (Վիտալի Բալասանյանի ղեկավարած) Դավիթ Գալստյանի հարազատ հորեղբայրն է ու Բակո Սահակյանի սանիկը, ինչպես նաև գործարար ու միջին չինովնիկ, Ադրբեջանի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ և հորդորում է արցախցիներին վերադառնալ իրենց տները։

  • Կիսվել: