ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի թեստի ևս 27 փորձանմուշ. Տեղեկատվական շտաբ

Արցախից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի թեստի ևս 27 փորձանմուշ. Տեղեկատվական շտաբ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն են ուղարկվել ևս 27 փորձանմուշ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Նմուշառումներն իրականացվել են Շահումյանի շրջանի վարակի օջախի կոնտակտավոր անձանցից, բուժվող վարակակիրներից և բուժանձնակազմից:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 28 քաղաքացու մոտ, որից 8-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 581 քաղաքացի, մեկուսացվել՝ 71-ը:

  • Կիսվել: