կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Արցախից երեկ Երևան տեղափոխված երեք պացիենտի վիճակը գնահատվում է կայուն. Անահիտ Ավանեսյան

Արցախից երեկ Երևան տեղափոխված երեք պացիենտի վիճակը գնահատվում է կայուն. Անահիտ Ավանեսյան

Երեկ Կարմիր խաչի միջնորդությամբ ու ուղեկցությամբ երեք պացիենտ տեղափոխվեց Երևանի ԲԿ-ներ, նրանց վիճակը գնահատվում է կայուն, իրականացվում են հետազոտություններ: Նրանց վիճակին ու օր օրի սրվող հումանիտար ճգնաժամին է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա վստահեցրել է, որ տեղափոխվածները կստանան ամբողջական բժշկական օգնություն, բայց սա չի նշանակում, որ իրավիճակն ուղղվում է. նման ամեն օրն ավելի ու ավելի խորացնում է հումանիտար ճգնաժամը:

Նախարարը հայտնել է, որ Արցախում կա դեղորայքի, բժշկական նշանակության պարագաների, սննդի և բոլոր անհրաժեշտ ապրանքների պակաս:

«Արվում է հնարավորը, որ պակասը լրացվի, բայց այս իրավիճակը չի կարող մեղմվել նման ընթացիկ լուծումներով»,- նշել է նախարարը:

  • Կիսվել: