երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արցախից բռնի տեղահանվածներին նվիրատվության գանձապետական հաշիվ է բացվել

Արցախից բռնի տեղահանվածներին նվիրատվության գանձապետական հաշիվ է բացվել

ՀՀ ֆինանսների նախարարությունում Արցախից բռնի տեղահանվածներին նվիրատվության համար բացվել է գանձապետական հաշիվ։

«Ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում եւ արտերկրում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցներ եւ կազմակերպություններ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների ապահովմանն ուղղված օժանդակություններ եւ նվիրատվություններ կատարելու ցանկություն են հայտնել:

Նվիրատվություններն ընդունելու եւ տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական կարիքներին ուղղելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դրամային բանկային փոխանցումները կարելի է ուղղել ՀՀ ֆինանսների նախարարության 900005002762 գանձապետական հաշվին, իսկ քարտային փոխանցումները կատարել առցանց (ցանկացած արժույթով)՝ e-paymants համակարգով հետեւյալ հղումով՝ https://e-payments.am/hy/state-duties/step3/service=5425/: 

  • Կիսվել: