երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախից բռնի տեղահանվածների ժամանման առաջին իսկ օրերից կարողացել ենք բոլորին ապահովել կեցավայրով, ոչ մեկը դրսում չի մնացել. Արտաշատ համայնքի ղեկավար

Արցախից բռնի տեղահանվածների ժամանման առաջին իսկ օրերից կարողացել ենք բոլորին ապահովել կեցավայրով, ոչ մեկը դրսում չի մնացել. Արտաշատ համայնքի ղեկավար

Արցախից բռնի տեղահանվածների ժամանման առաջին իսկ օրերից կարողացել ենք բոլորին ապահովել կեցավայրով, ոչ մեկը դրսում չի մնացել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ Արարատի մարզում 19054 արցախցի է տեղակայվել:

«Արարատի մարզի Արտաշատ համանքում արցախցիների ժամանման առաջին իսկ օրերից համայնքապետարանում աշխատում են շուրջօրյա ռեժիմով, ձեւավորվել են տարբեր աշխատանքային խմբեր, նշանակվել են պատասխանատուներ, հաշվառման կենտրոնում նշանակվել է շուրջօրյա հերթապահություն: Ամենօրյա ռեժիմով կարիքների գնահատում ենք իրականացնում, դրա արդյունքում տրամադրել ենք սնունդ, հիգինայի պարագաներ»,-ասաց Մկրտչյանը:

Համայնքապետը նշեց, որ Արտաշատի մարզադպրոցի մի մասնաշենքը վերապրոֆիլավորել են, այնտեղ այս պահին 120 հոգի են տեղավորվել, նրանց երեքանգամյա տաք սնունդ է տրամադրվում:

«Մարզադպրոցի կեցավայրը ձեւավորվել է, որ ոչ ոք դրսում գիշերակացի խնդիր չունենա: Այնտեղ մի քանի օր մնալուց հետո մենք ժողորդին ապահովում ենք բնակարաններով»,-ասաց նա:

 

  • Կիսվել: