երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախից բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված քաղաքացիների մի մասը նոյեմբերի 1-ից «40.000+10.000» սոցիալական աջակցության ծրագրի շահառու այլևս չեն հանդիսանա

Արցախից բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված քաղաքացիների մի մասը նոյեմբերի 1-ից «40.000+10.000» սոցիալական աջակցության ծրագրի շահառու այլևս չեն հանդիսանա

«Նոյեմբերի 1-ից «40.000+10.000 դրամ սոցիալական աջակցություն» ծրագիրը նոր պայմաններով է տրամադրվելու։ Հաջորդ ամսվանից շահառու չեն հանդիսանա բոլոր այն մարդիկ, ում համար կեցությունը ապահովվում է կամ շարունակում է ապահովվել պետական միջոցներով։ Մասնավորապես, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ պետական համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, հյուրանոցներում մնացող մարդկանց համար աջակցությունն այլևս չի գործի»,– Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը։

Նախկինում այս կարգավորումը տարածվում էր «40.000+10.000 դրամ սոցիալական աջակցության» ծրագրի վրա, բայց այսուհետև 100.000 դրամ միանվագ աջակցության ծրագրից կկարողանան օգտվել նաև Լաչինի միջանցքի փակման հետևանքով ՀՀ մուտք գործած այն քաղաքացիները, որոնք այստեղ են եկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։

  • Կիսվել: