չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արցախից բռնի տեղահանված անձանցից ևս 29 078-ը ստացել են 100-հազարական դրամը

Արցախից բռնի տեղահանված անձանցից ևս 29 078-ը ստացել են 100-հազարական դրամը

100–հազարական միանվագ գումարները փոխանցվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ևս 29 078 անձի, որից 14 593–ը անչափահասներ են։ ՀՀ կառավարության ճեպազրույցի ժամանակ այս տվյալները ներկայացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով` ավելի քան 80 հազար անձի արդեն իսկ փոխանցվել է միանվագ գումարը, մյուսների դիմումները մշակման փուլում են։
Բաղդասարյանը հայտնեց նաև, որ այս պահին 208 բուժառու կա ՀՀ բժշկական տարբեր հաստատություններում, իսկ 20–ը շարունակում են բուժումը արտերկրում։ Բացի այդ, 56 բուժառուի վիճակը շարունակում է մնալ ծանր, 10–ինը` ծայրահեղ ծանր։
Առողջության պահպանման առաջնային օղակներում, նրա խոսքով, արդեն գրանցվել է ԼՂ–ից բռնի տեղահանված 26 512 մարդ։

  • Կիսվել: