երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արցախից բռնի տեղահանված անձանց կեցության մասով 6 ամսվա ընթացքում դրամական հատկացում կկատարվի

Արցախից բռնի տեղահանված անձանց կեցության մասով 6 ամսվա ընթացքում դրամական հատկացում կկատարվի

Այս շաբաթ շարունակել ենք Արցախից բռնի տեղահանվածների հաշվառումը, ինչպես նաև անչափահասների համար նախատեսված աջակցության ծրագրերը, երեխաների նույնականացման գործընթացը շարունակվում է, հուսով ենք, որ հաջորդ շաբաթ կավարտենք այս աջակցության ծրագրերի շրջանակներում կատարվող վճարումները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նա նշեց, որ բռնի տեղահանված անձանց կեցության մասով նախատեսվում է վեց ասմվա ընթացքում դրամական հատկացում կատարել․ «Մեխանիզմը կլինի նույնը, ինչպես 100 հազարականների դեպքում, 40 հազար դրամ յուրաքանչյուր անձի հաշվով և 10 հազար կոմունալ վճարների մասով, այսինքն, մեկ մարդու հաշվով 50 հազարական դրամներ կփոխանցվեն այն նույն քարտային հաշիվներին, որոնք օգտագործվել են 100 հազարականները ստանալու դեպքում»,-ասաց նա։

  • Կիսվել: