հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախից բռնի տեղահանված 15 264 աշակերտ արդեն հաճախում է դպրոց. Նազելի Բաղդասարյան

Արցախից բռնի տեղահանված 15 264 աշակերտ արդեն հաճախում է դպրոց. Նազելի Բաղդասարյան

ԼՂ–ից բռնի տեղահանված 15 264 աշակերտ արդեն գրանցված են ու հաճախում են ՀՀ դպրոցներ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ՀՀ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետի մամուլի պատասխանատու Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով վերջին տվյալները:

Նրա խոսքով, Երևանում դպրոց է հաճախում 4 736 աշակերտ, Արագածոտնի մարզում` 708, Արարատի մարզում` 2 083, Արմավիրի մարզում` 1 295, Գեղարքունիքի մարզում` 721, Լոռիում` 892, Կոտայքում` 2 816, Շիրակում` 633, Սյունիքում` 588, Վայոց Ձորում` 321, Տավուշում` 471։

Բաղդասարյանն ընդգծեց, որ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական է, որպեսզի իրացվի բոլոր երեխաների կրթության իրավունքը։

  • Կիսվել: