երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արցախից բռնի տեղահանված 14 848 աշակերտ գրանցված է ՀՀ դպրոցներում և հաճախում է դասերի

Արցախից բռնի տեղահանված 14 848 աշակերտ գրանցված է ՀՀ դպրոցներում և հաճախում է դասերի

Այսօրվա դրությամբ Արցախից բռնի տեղահանված 14 848 աշակերտ գրանցված է ՀՀ դպրոցներում և հաճախում է դասերի, տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մի փոքր դանդաղել է երեխաների գրանցումը դպրոցներում, դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ այս պահին միջնաժամկետ կացարանի փնտրտուքի հարցերով են զբաղված։ Մեր հայրենակիցներին հորդորում եմ առաջին իսկ հնարավորության պարագայում դիմել, որովհետև, անկախ հետագա տեղաշարժի փոփոխություններից, երեխաները կրթությունից դուրս են մնում։ Ամեն բաց թողնված օրը լրացուցիչ բարդություններ է առաջացնում մեր երեխաների համար», - ասաց Ժաննա Անդրեասյանը։

  • Կիսվել: