երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արցախից 3 երեխաներ Կարմիր Խաչի միջոցով տեղափոխվել են ՀՀ բժշկական կենտրոններ

Արցախից 3 երեխաներ Կարմիր Խաչի միջոցով տեղափոխվել են ՀՀ բժշկական կենտրոններ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով երեք հիվանդներ՝ ովքեր օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ, այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։
 
Տեղափոխված հիվանդներից մեկը 2 ամսական «Դաունի համախտանիշ»-ով երեխա է, իսկ մյուս երկուսը՝ «Աջ ուսահոդի շրջանի կիստա՝ բարդացած ինֆեկցիայով» և «Սուր լեյկոզ» ախտորոշումներով, չափահաս բուժառուներ։

  • Կիսվել: