շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Արցախի ընկերներ» նախաձեռնությունը նախաճաշ-դրամահավաք է կազմակերպել

«Արցախի ընկերներ» նախաձեռնությունը նախաճաշ-դրամահավաք է կազմակերպել

Կիրակի Բըրբենքի ՀԱՅ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ «Արցախի ընկերներ» կանանց նախաձեռնությունը կազմակերպել էր դրամահավաք-նախաճաշ՝ օգնելու Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին:

 Alphanews.am-ի փոխանցմամբ, նախաձեռնության կամավորների պատրաստած քաղցրավենիքներն ու ճաշատեսակները մեկտեղել էին հայրենակիցներին՝ օժանդակելու բարեգործական նախաձեռնությանը:
 
Նախաճաշ-դրամահավաքին ազգային երգացանկով մասնակցեցին փոքրիկ կամավորները, որոնք իրենց երգերով հաճելի մթնոլորտ պարգևեցին մասնակիցներին:
 
«Արցախի ընկերներ» նախաձեռնության անդամները ավելի հաճախ են կազմակերպելու նման միջոցառումներ, քանի որ պահը պարտադրող է և օրհասական:

  • Կիսվել: