շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի իշխանություննեը կոչ են անում ԱՀ պաշտոնատար անձանց կողմից հնարավոր չարաշահումների մասին տեղեկությունների առկայության դեպքում դիմել ՀՀ իրավապահ մարմիններին

Արցախի իշխանություննեը կոչ են անում ԱՀ պաշտոնատար անձանց կողմից հնարավոր չարաշահումների մասին տեղեկությունների առկայության դեպքում դիմել ՀՀ իրավապահ մարմիններին

Արցախի Տեղեկատվական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ՝ լրատվամիջոցներին կոչ անելով զերծ մնալ չստուգված տեղեկությունների հրապարակումից:

՛՛Որոշ լրատվամիջոցներ կրկին թիրախավորում են Արցախի Հանրապետության իշխանություններին, առանձին դեպքերում փորձում արատավորել նախագահ Սամվել Շահրամանյանի բարի համբավը և բռնի տեղահանված արցախահայության կենսական խնդիրների լուսաբանման փոխարեն զբաղվում բանսարկությամբ:

Այդ լրատվամիջոցներին կոչ ենք անում զերծ մնալ չստուգված տեղեկությունների հրապարակումից, կեղծ ինտրիգներով չփորձել խեղաթյուրել իրականությունը և մոլորության մեջ գցել հանրությանը:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ նախագահ Շահրամանյանը դեռ 2023 թվականի նոյեմբերին է դիմել ՀՀ իրավասու իրավապահ մարմիններին՝ խնդրանքով, որ սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից տարածում ստացած պաշտոնատար անձանց առերևույթ հանցագործությունների և հնարավոր չարաշահումների մասին հրապարակումներն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում ու քննության առնել օրենքով սահմանված կարգով:

Կրկին կոչ ենք անում Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց կողմից հնարավոր չարաշահումների վերաբերյալ տեղեկությունների առկայության դեպքում դիմել ՀՀ իրավապահ մարմիններին:՛՛,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: