երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի տնտեսվարող սուբյեկտներին զգուշացվել է դադարեցնել պայթուցիկ նյութերի հետագա վաճառքը

Արցախի տնտեսվարող սուբյեկտներին զգուշացվել է դադարեցնել պայթուցիկ նյութերի հետագա վաճառքը

Տնտեսվարող սուբյեկտներին զգուշացվել է դադարեցնել պայթուցիկ նյութերի հետագա վաճառքը, հաշվի առնելով նաև Հանրապետությունում ստեղծված իրավիճակը:

ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը՝ համատեղ Ստեփանակերտի արտակարգ իրավիճակների քաղաքային բաժնի և ոստիկանության ծառայողների, հանրախանութներում և կրպակներում իրականացրել են ակնադիտական զննություններ, կապված ամանորյա պայթուցիկ առարկաների և ճայթռուկների վերաբերյալ:

Ակնադիտական զննությունների արդյունքում պարզվել է, որ մի շարք տնտեսվարողներ զբաղվել են անօրեն վաճառքով և չունեն համապատասխան լիցենզիա: Վերջիններս տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Լիցենզիա ունեցող 3 կազմակերպություն դադարեցրել է ամանորյա ճայթռուկների և պայթուցիկ նյութերի վաճառքը:
ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի կարգադրությամբ, ստուգումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին:

Նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է՝
Աղետալի հետևանքներից խուսափելու և ստեղծված իրավիճակում վախի մթնոլորտ չստեղծելու, ավելորդ խուճապ չտարածելու համար՝ չվաճառել և կամ պարզապես չգնել որևէ պայթուցիկ սարք:

 
 
 
 
 

  • Կիսվել: