երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում այսօր՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա միասնական աղոթք

Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում այսօր՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա միասնական աղոթք

Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում երեկոյան ժամերգության ընթացքին տեղի կունենա շաբաթապահքն ամփոփող միասնական աղոթք։

 Այսօր՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 19։00-ին, Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում երեկոյան ժամերգության ընթացքին տեղի կունենա շաբաթապահքն ամփոփող միասնական աղոթք։
 
Այս մասին հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից՝ կոչ անելով բոլոր հավատացյալներին Աստվածամոր Վերափոխման տոնի նախօրեին ազգովի միասնաբար աղոթք բարձրացնել առ Աստված Արցախի համար:
 
«Նրանք, ովքեր հարգելի պատճառներով ի վիճակի չեն լինի մասնակցել ժամերգությանը, կարող են միանալ մեզ հետևյալ աղոթքներով` «Հայր մեր», «Որդի Աստծո» և «Տեր ողորմյա»»,- նշված է թեմի հաղորդագրության մեջ:
 
Աղբյուրի փոխանցմամբ՝ Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած արցախցիներն այս կիրակի՝ օգոստոսի 13-ին՝ ժամը 10։30-ին, կարող են միանալ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հավատացյալ հայրենակիցներին և միասնաբար նշել Աստվածամոր Վերափոխման տոնը՝ մասնակցելով տոնական Սուրբ Պատարագին: Պատարագին մասնակից կլինի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
 
«Այս դժվարին օրերին հանուն Արցախի հնչող աղոթքները միասնականություն և ուժ կսերմանեն բոլորիս սրտերում»,- ասված է տեղեկատվության մեջ:
 

  • Կիսվել: