կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի թեմի առաջնորդն օրհնության գրեր է շնորհել Դադիվանքի սպասավորներին` ի գնահատանք բարեխիղճ և նվիրյալ ծառայության

Արցախի թեմի առաջնորդն օրհնության գրեր է շնորհել Դադիվանքի սպասավորներին` ի գնահատանք բարեխիղճ և նվիրյալ ծառայության

2020թ. պատերազմից հետո Դադիվանքի վանական համալիրում ծառայելը դարձել էր մի կողմից փորձություն, մյուս կողմից` երազանք: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները ծառայության էին կոչվում Դադիվանք և հերթափոխով պահպանում աղոթական կյանքը առաքելական շրջանի սրբավայրում, հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից:

Մինչև 2023թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը Դադիվանքի վերջին հերթափոխի սպասավորներ դարձան կամավորաբար ծառայության անցած հոգեշնորհ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը և բարեշնորհ սարկավագներ Արսեն Մարտիրոսյանն ու Հովհաննես Էվինյանը: Հայր Դերենիկի ծառայության ժամկետը վաղուց էր լրացել, սակայն հաշվի առնելով, որ վերջին շրջանում Դադիվանքը գտնվում էր կրկնակի շրջափակման մեջ` երկարեցին ծառայության երանելի ամիսները: Հայր Սուրբն ու սարկավագները մեծ ոգևորությամբ ու հրճվանքով են հիշում հինավուրց հայկական վանքում անցկացրած օրերի մասին:

Այսօր` դեկտեմբերի 5-ին, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն օրհնության գրեր է շնորհել Դադիվանքի սպասավորներին` ի գնահատանք բարեխիղճ և նվիրյալ ծառայության: Վրթանես Սրբազանն իր հայրական օրհնությունն ու խորին երախտագիտությունը հայտնեց հոգևորականներին` անձվեր սպասավորության համար:

  • Կիսվել: