երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտարարություն է տարածել

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն, դեկտեմբերի 10-ի՝ Մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի անձանց հատկացվող միանվագ դրամական օգնության տրամադրումը սկսված է: Այս մասին ասված է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

՛՛Դրամական օգնության վճարումներն իրականացվում են Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում գործող «Արցախփոստ» ՓԲԸ բաժանմունքների կողմից՝ ըստ քաղաքացիների հաշվառման (բնակության) վայրի:

Սոցիալական խմբերին պատկանող տեղահանված քաղաքացիների վճարումներն իրականացվում են «Արցախբանկ»-ի մասնաճյուղերի միջոցով։

Դրամական օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով՛՛,-նշված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: