երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արցախի շրջափակումը ողջ քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է․ ԱՀ ԱԳ նախարար

Արցախի շրջափակումը ողջ քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է․ ԱՀ ԱԳ նախարար

Արցախի շրջափակումը միայն հայ ժողովրդի խնդիրը չէ։ Սա ողջ քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է։ «Արցախի շրջափակման մեկ ամիսը» թեմայով Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։

Նախարարը հիշեցրեց, որ շարունակվող շրջափակման կապակցությամբ հրավիրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, շատ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ արտահայտել են իրենց միանշանակ դիրքորոշումը եւ պահանջել դադարեցնել Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի շրջափակումը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: