հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մի խումբ երեխաներ բողոքի ստեղծագործական ակցիա են իրականացնում Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև․ տեսանյութ

Մի խումբ երեխաներ բողոքի ստեղծագործական ակցիա են իրականացնում Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև․ տեսանյութ

Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած և երևանցի մի խումբ երեխաներ բողոքի ստեղծագործական ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ գետնին նկարելով իրենց պատկերացումներն ու հույզերը կապված Արցախի ներկա իրավիճակի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակվելու պատճառով մնացել է Երեւանում մի խումբ այլ պաշտոնյաների հետ:

«Ջիվան Ավետիսյանի հետ պտտվում ենք ու զրուցում երեխաների հետ»,- գրել է նա:

Նշենք, որ արդեն մեկ շաբաթ Արցախը շրջափակման մեջ է գտնվում:

  • Կիսվել: