շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի պետհամալսարանի գործունեությունը կազմակերպելու համար Ադրբեջանը 10 մլն մանաթ է հատկացրել

Արցախի պետհամալսարանի գործունեությունը կազմակերպելու համար Ադրբեջանը 10 մլն մանաթ է հատկացրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Ղարաբաղի համալսարանի» գործունեությունը կազմակերպելու համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին։

Նշենք, որ խոսքը Արցախի պետհամալսարանի մասին է:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ 2024 թվականի պետական ​​բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից 10 մլն մանաթ է հատկացվել Գիտության և կրթության նախարարությանը՝ համալսարանի գործունեությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2023 թվականի նոյեմբերի վերջին Ալիևը հրամանագիր է ստորագրել «Ղարաբաղի համալսարան» ստեղծելու մասին։

Ըստ փաստաթղթի՝ Ադրբեջանի Գիտության և կրթության նախարարությանն առընթեր «Ղարաբաղի համալսարանը» ստեղծվելու է Ստեփանակերտում գտնվող բարձրագույն ուսումնական հաստատության հիման վրա։

 

  • Կիսվել: