երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախի ՊԵԿ-ը հարցազրույցի է հրավիրում մի շարք մասնագիտությունների գծով բուհեր ավարտած քաղաքացիների

Արցախի ՊԵԿ-ը հարցազրույցի է հրավիրում մի շարք մասնագիտությունների գծով բուհեր ավարտած քաղաքացիների

ԱՀ պետական եկամուտների կոմիտեն կադրային ռեզերվ ձևավորելու նպատակով հարցազրույցի է հրավիրում տնտեսագիտություն, իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, մաթեմատիկա, ֆիզիկա, ճարտարագիտություն, տեղեկատվական համակարգեր և հարակից մասնագիտությունների գծով պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած քաղաքացիների: Այս մասին հայտնում են ԱՀ պետական եկամուտների կոմիտեից։

Աղբյուրը նշում է` հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրություն (օրինակելի ձևով), անձնագրի և դիպլոմի պատճեններ, 1 լուսանկար 3x4 չափսի, առկայության դեպքում` նաև աշխատանքային գրքույկի պատճեն, արական սեռի ներկայացուցիչների համար` նաև զինվորական գրքույկի կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը հիմնավորող փաստաթղթի պատճեն: Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. հունիսի 25-ը` ք. Ստեփանակերտ, Տիգրան Մեծի 16 հասցեում կամ կարող են ուղարկվել կոմիտեի էլեկտրոնային փոստին` [email protected]:

Հարցազրույցը կկայանա հունիսի 28-ին` ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքում՝ Տիգրան Մեծի 16 հասցեում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և իրավական ապահովման վարչություն՝ (047) 94-86-20 հեռախոսահամարով, կամ այցելել կոմիտեի կայքէջ` www.tax.nk.am հասցեով: Հավակնող գործառույթները` ըստ հարկային ծառայության պաշտոնների անձնագրերի` տեղեկատվության և ընթացիկ հարկային եկամուտների հաշվառման - հարկային և պարտադիր վճարների պարտավորությունների, գերավճարների հաշվառում, ամփոփում, կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ամփոփ ցուցանիշների հավաքագրում, երրորդ անձանցից ստացված տեղեկությունների իրացման նպատակով դրանց մշակում և տեղայնացում, հարկային մարմնում հաշվառված տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկությունների պարբերաբար ամփոփում, հաշվետվությունների կազմում, գնումների գործընթացի կազմակերպման կարգի համաձայն՝ ստացվող հարցումներին ի պատասխան տեղեկատվության տրամադրում. սպասարկման և հաշվառման - հարկ վճարողներին հարկային օրենսդրությանը իրազեկում, սպասարկում, հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ընդունում, հաշվարկ-հաշվետվությունների կամերալ ուսումնասիրությունների, համեմատությունների, վերլուծությունների իրականացում, հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի վարում. հսկողական - հարկ վճարողների մոտ ստուգումների և ուսումնասիրությունների իրականացում, գործունեության օրինականության վերահսկում, ՀԴՄ-ներից ֆիսկալային հաշվետվությունների դուրսբերում, վերահսկողական աշխատանքների արդյունքում հարկային և պարտադիր վճարների պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում և մարման ապահովում. ԱՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառման - ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառում, հաշվառման փաստաթղթերի կազմում, ակցիզային դրոշմանիշներով, դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացում:

  • Կիսվել: