ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի ոստիկանապետն ամփոփել է գերատեսչության կողմից իրականացված հատուկ միջոցառումների արդյունքները

Արցախի ոստիկանապետն ամփոփել է գերատեսչության կողմից իրականացված հատուկ միջոցառումների արդյունքները

Ոստիկանության կողմից իրականացված հատուկ միջոցառումների արդյունքներն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության պետ, գնդապետ Արտյոմ Հարությունյանը:

Այս մասին տեղեկացրին ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
 
Արցախի Հանրապետության Նախագահի Անվտանգության խորհրդի նիստում տրված հանձնարարականի համաձայն, մայիս-հունիս ամիսների ընթացքում ՆԳ նախարարության ոստիկանության կողմից կազմակերպվել և անց է կացվել հատուկ միջոցառումներ:
 
Այդ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության ապահովման բնագավառի 738 իրավախախտում:
 
Դրանցից 43-ը՝ անսթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, 108-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու, 1-ը՝ կեղծ համարանիշով տրանսպորտային միջոց վարելու դեպքեր են: Արձանագրվել է 586 հատ այլ վարչական իրավախախտումներ:
 
Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 129 տրանսպորտային միջոց:
 
Հատուկ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել է նաև որոշակի քանակությամբ զենք և ռազմամթերք.
 
Հայտնաբերվել է 2 ինքնաձիգ, 2 ատրճանակ, տարբեր տեսակի նռնակներ, ողորկափող և ակոսափող հրացաններ և շրջանառությունն արգելված այլ իրեր:
 
Հայտնաբերվել է նաև թմրամիջոցների որոշակի քանակություն:

  • Կիսվել: