երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանում Արայիկ Հարությունյանին փաստաբան են տրամադրել. նա հարցաքննվել է

Ադրբեջանում Արայիկ Հարությունյանին փաստաբան են տրամադրել. նա հարցաքննվել է

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից ձերբակալված Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին փաստաբան են տրամադրել:

«Հարությունյանը հարցաքննվել է։ Կարող եմ ասել միայն, որ նրա տված ցուցմունքները կօգնեն շատ հարցերի պատասխաններ գտնել», - հայտարարել է նրա փաստաբան Ալով Սաֆարալիևը, հաղորդում է Trend-ը։

Ըստ փաստաբանի՝ Հարությունյանի ֆիզիկական և հոգեբանական վիճակը նորմալ է։

«Ես նրա պաշտպանությունն իրականացնելու եմ Ադրբեջանի Հանրապետության օրենքներին, միջազգային կոնվենցիաների պահանջներին և փաստաբանական էթիկային համապատասխան։ Մի խոսքով, բարեխղճորեն կկատարեմ իմ մասնագիտական պարտքը», - ասել է նա։

  • Կիսվել: