շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի նախագահը ողջունել է Լուգանսկի և Դոնբասի հանրապետությունները ճանաչելու Պուտինի որոշումը. Ազգերի ինքնորոշման իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար

Արցախի նախագահը ողջունել է Լուգանսկի և Դոնբասի հանրապետությունները ճանաչելու Պուտինի որոշումը. Ազգերի ինքնորոշման իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը:

Նրա ուղերձում, մասնավորապես ասված է. « Ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք:

Անկախ պետականության կերտումը և նրա միջազգային ճանաչումը հրամայական է դառնում հատկապես գոյաբանական վտանգների ներքո, քանի որ այն բավականին ազդեցիկ ու քաղաքակիրթ միջոց է արյունահեղության և մարդասիրական աղետի կանխարգելման համար:
Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ պայքարում է իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար և ստիպված է եղել բազմիցս անցնել ծանր փորձությունների ու ցեղասպան գործողությունների միջով: Ուստի, համոզված ենք, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը:

Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ։ Հուսով ենք, որ երբեմնի ծաղկող այս երկրում կրկին կվերահաստատվի ամուր խաղաղություն և կայունություն»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: