երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Արցախի նախագահը շնորհավորել է կաթողիկոսի տարեդարձը

Արցախի նախագահը շնորհավորել է կաթողիկոսի տարեդարձը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին տարեդարձի կապակցությամն։ Շնորհավորական ուղերձում ասվում է․

«Վեհափա՛ռ Տեր,

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում մեր որդիական խոնարհումն ու սրտագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Թող ամենազոր Աստված երկար տարիների կյանք պարգևի Ձեզ, ուժ ու եռանդ՝ հաջողությամբ իրականացնելու Ձեր հայրենանվեր առաքելությունը։

Արցախում քաջ գիտեն և բարձր են գնահատում Ձեր ազգանպաստ ու աստվածահաճո գործերը, Ձեր աննկուն ջանքերն՝ ուղղված մեր ազգային ու հոգևոր արժեքների պահպանմանն ու ամրապնդմանը, քրիստոնեական հավատքի տարածմանն ու զորացմանը, մայր Եկեղեցու և Հայրենիքի ծաղկմանն ու բարգավաճմանը։

Վեհափա՛ռ Տեր,

Ընդունեք իմ խորին հարգանացս հավաստիքը և ջերմ բարեմաղթանքներն այս հիշարժան օրվա առթիվ։ Խաղաղություն, արևշատության ու բարօրություն Ձեզ»։

  • Կիսվել: