Արցախի նախագահը ողջունում է ՀՀ ՊՆ-ի կողմից շրջանառության մեջ դրված «Աշխարհազորի մասին» օրենքի նախագիծը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունում է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխարհազորի մասին» օրենքի նախագիծը:
«Պետք է տեսնենք, թե այն վերջնական ինչպիսի տեսք կստանա, որ հասկանանք ինչպես ենք այն տեղայնացնելու մեզ մոտ: Թեպետ Արցախում բոլորը աշխարհազոր են»,- կատակեց նախագահը:
Նա նաև հատուկ ընդգծեց, որ Արցախում բոլոր մոբիլիզացիայի ենթակա անձիք անհրաժեշտության դեպքում կզորակոչվեն:
«Ոչ մեկի համար բռոնյա չի լինելու»,- նշեց նախագահը: