կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Արցախի նախագահը հանդիպել է մի խումբ հանրային գործիչների, ՀԿ ներկայացուցիչների հետ

Արցախի նախագահը հանդիպել է մի խումբ հանրային գործիչների, ՀԿ ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 13-ին հանդիպել է մի խումբ հանրային գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ,  տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Օրակարգում հանրային խորհրդի ձևավորմանն առնչվող հարցեր էին: Քննարկման մասնակիցները ընդգծել են ԱՀ առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու հարցում հասարակական ու պետական կառույցների միջև համագործակցության կարևորությունը և հանրային խորհրդի` որպես նման համագործակցության հնարավոր արդյունավետ հարթակի դերը:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:

 

  • Կիսվել: