երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արցախի նախագահը Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում ուղիղ եթերում հարցազրույց է տվել France 24-ին

Արցախի նախագահը Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում ուղիղ եթերում հարցազրույց է տվել France 24-ին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ուղիղ եթերում հյուրընկալել է France 24-ին։

Հատկանշական է, որ հարցազրույցի ողջ ընթացքում նախագահի ետևում երևացել է Արցախի Հանրապետության քարտեզի գրաֆիկական պատկերը, որում ԱՀ-ի սահմանները ուրվագծված էին նախկին ԼՂԻՄ-ի սահմաններով՝ ներառյալ Լաչինի միջանցքը։

Հիշեցնենք, որ այցի շրջանակներում Արցախի նախագահը ելույթ է ունեցել Սենատում, հանդիպել է Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի հետ, ինչպես նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

  • Կիսվել: