հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի փորձագետներին

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի փորձագետներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն - ինստիտուտի փորձագետներ Լարիսա Ալավերդյանին, Թաթուլ Մանասերյանին և Ալեքսանդր Մանասյանին։

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված արտաքին քաղաքական իրավիճակը, առկա մարտահրավերներն ու դրանց դիմակայելուն ուղղված քայլերը։

Իր խոսքում երկրի ղեկավարը կարևորել է «Արարատյան ալյանս» - ի գործունեությունը և փորձագիտական խորքային ուսումնասիրությունները՝ նշելով, որ ողջունում է համազգային համախմբմանն ուղղված և արցախանպաստ ցանկացած նախաձեռնություն։

  • Կիսվել: